Սամվել Կարապետյան. Ունենք ազգային թիմ, որով կարող ենք հպարտանալ

Սամվել Կարապետյան. Ունենք ազգային թիմ, որով  կարող ենք հպարտանալ

PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին պայքարի և հաղթանակի հասնելու ձգտման համար ԵԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» խաղից հետո:

Նա հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Չնայած, որ հաղթանակին հասնելու համար մեզ ընդամենը մեկ գնդակ չբավականցրեց, թիմը հանդես եկավ բարձր մակարդակով՝ ցուցադրելով իր իրական համախբվածությունն ու նպատակասլացությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին պայքարի և հաղթանակի հասնելու ձգտման համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բազմաթիվ երկրպագուներին, ովքեր աջակցում էին մեր ֆուտբոլիստներին, ինչպես նաև մեր բոլոր հայրենակիցներին: Սա արժանավայել խաղ էր: Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք հպարտանալ: Վստահ եմ, որ ակումբին ապագայում դեռ շատ հաջողություններ են սպասում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---