ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ն ու ԵՄ-ն որոշել են հետաձգել Վրաստանի շուրջ բանակցությունները մինչեւ նոյեմբերի 18-ը

PanARMENIAN.Net - Ժնեւում միջազգային բանավեճ է սկսվել Վրաստանի վերաբերյալ: Այս մասին Ժնեւում բանակցությունների ավարտից հետո հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նրա խոսքերով, բոլոր մասնակիցները Ժնեւ են ժամանել եւ պատրաստ են երկխոսության: «Մենք ՄԱԿ-ի դեսպան Յոհան Վերբեկեի եւ ԵՄ-ի դեսպան Պյեռ Մորելի հետ միասին որոշեցինք հետաձգել Վրաստանի շուրջ բանակցությունները մինչեւ նոյեմբերի 18-ը: Մեր երեք կազմակերպությունները լի են վճռականությամբ առաջ տանել այն գործընթացը, որ ուղղված է տարածաշրջանում կայունության հաստատմանն ու հումանիտար իրավիճակի շտկմանը»,-նշել է Տալվիտիեն, հաղորդում է ԵԱՅԿ մամլո ծառայությունը:



Նոյեմբերի 15-ին Ժնեւում ուղղակի բանակցություններ սկսվեցին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: ՄԱԿ-ի, Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո ընթացող խորհրդակցություններն անցել են ողջ օրվա ընթացքում փակ ռեժիմով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը գտնում է, որ Կովկասում ստեղծված իրավիճակի շուրջ միջազգային բանակցությունները «կարող են լինել երկարատեւ, ուստի մենք պետք է համբերատար լինենք»: Վերջին պահին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն չի խոչընդոտի Վրաստանից անջատված հանրապետությունների մասնակցությանը բանավեճին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---