Վրաստանի ԱԳՆ. «Աստված հեռու պահի Երեւանն ու Բաքուն Ռուսաստանի խաղաղարար դերից»

PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի առաքելություն կատարելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկը նման է արդեն մեկնած գնացք ցատկելու փորձի, որովհետեւ բանակցություններն արդեն ընթանում են Թուրքիայի միջնորդությամբ»,- նշել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգոլ Վաշաձեն: «Մենք ցանկանում ենք մեր հայ եւ ադրբեջանցի բարեկամներին ասել` Աստված հեռու պահի Ռուսաստանի խաղաղարար դերից»,- ընդ որում ավելացրել է Գրիգոլ Վաշաձեն, հաղորդում է Նոր տարածաշրջանը:



Երեւան կատարած իր այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հաղորդել է, որ ամենամոտ ժամանակում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը կանցկացվի ՌԴ-ում: Ընդ որում, նա ավելացրել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այսուհետ էլ շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ փոխընդունելի լուծումների փնտրմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---