Լավրովը Կովկասում նոր ընդհարումնե՞ր է կանխագուշակում

PanARMENIAN.Net - Ռուսաստանին զգուշացնում է այն հանգամանքը, որ ԵՄ դիտորդներն առայժմ չեն կատարում Հարավային Օսիային եւ Աբխազիային հարող գոտիներում անվտանգության երաշխավորների իրենց գործառույթը, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Վրացական կողմը չի կատարում զորքերը մշտական տեղադրության վայրեր հեռացնելու մասին որոշումը, հատուկ նշանակության ջոկատներ եւ այլ կազմավորումներ է ուղարկում այդ շրջաններ,- հիշեցրել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` ելույթ ունենալով իր լատվիական գործընկերոջ հետ վարած բանակցություններից հետո կայացած մամլո ասուլիսում:- Դիտորդները դեռեւս դրան շատ քիչ ուշադրություն են դարձնում, չնայած, որ Եվրամիությունը հանդես է գալիս որպես ուժի չկիրառման երաշխավոր»: «Նման թեթեւ վերաբերմունքն այն բանի հանդեպ, ինչը կատարվում է այդ շրջաններում, մեզ զգաստացնում է,- ընդգծել է Լավրովը:- Դա վտանգավոր խաղ է կրակի հետ: Նման գործունեությունը սպառնում է հանգեցնել նոր ընդհարումների»,- հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---