Sony-ն հայտնել է PlayStation 5-ի թողարկման ժամկետը 9 հոկտեմբերի 2019 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Sony-ն հայտնել է PlayStation 5-ի թողարկման ժամկետը՝ այն կներկայացվի 2020-ի ավարտին: «Սարքը վաճառքի կհանվի 2020-ի վերջում՝ ամանորյա տոնավաճառների շրջանում»,-ասել են ընկերությունում: Խաղային սարքի նոր տարբերակը վիբրացիայի բարելավված գործառույթով գեյմփադ կունենա: Օրինակ, օգտատերերը, որոնք ֆուտբոլի սիմուլյատոր են խաղում, կկարողանան տարբերել մարզադաշտի ծածկույթը, գրում է «Վեդոմոստին»: «Դուք կկարողանաք զգալ տարբեր ծածկույթները, երբ վազեք խոտածածկ դաշտով կամ անցնենք ցեխի միջով»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Երկրորդ նորարարությունն այն է, ինչ կոչվում է ադապտիվ թրիգեր, որոնք ներկառուցված են թրիգերների կոճակների մեջ (L2/R2): Խաղացողները կկարողանան կանոնավորել սեղմման ուժը, զգալու համար, օրինակ, աղեղի լարումը կամ ամենագնացի արագացումը քարքարոտ տեղանքում»,-ասվում է բլոգում: Տակտիլ զգացողությունների հետ մեկտեղ թրիգերի կարգաբերումը թույլ կտա գործողություններն ավելի լավ նմանակել, պարզաբանում է Sony-ն: Խաղային սարքի նոր սերունդ ստեղծելով՝ Sony-ն ձգտել է «հզորացնել ընկղմման էֆեկտը», հայտարարել է Sony Interactive Entertainment-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջիմ Ռայանը Wired պարբերականին տված հարցազրույցում: Ավելի վաղ Microsoft կորպորացիան հայտնել էր, որ մրցակից Xbox խաղային սարքի նոր սերունդը վաճառքում կհայտնվի 2020-ի վերջում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |