ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք կտրամադրի ՍԴ-ին14 հոկտեմբերի 2019 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Սահմանադրական դատարանի ներկայացրած դիմումի քննության համար՝ 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը՝ ՄԻԵԴ-ի վրա հղումով: ՄԻԵԴ-ը հիշեցրել է, որ խորհրդատվական կարծիքի խնդրանքը ներկայացվել է 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 2-ին այն ընդունվել է Մեծ պալատի հանձնաժողովի կողմից: Նշվում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի հայցադիմումի վերաբերյալ խորհրդակցական կարծիքը վերաբերում է մինչ այդ տեղի ունեցած դատավարություններին, որոնցում առաջարկվում է ուսումնասիրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։ Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանում ներքաղաքական դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը: Հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունել էր աշխատակարգային որոշումներ՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ: ՍԴ-ն ՄԻԵԴ-ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրության հիմքով՝ խորհրդատվական կարծիքի համար։ Արձանագրությունը թույլ է տալիս այն վավերացրած երկրների բարձրագույն համարվող դատարաններին և տրիբունալներին դիմել ՄԻԵԴ՝ ստանալու խորհրդատվական եզրակացություն այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում կամ դրա Արձանագրություններում սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանության կամ կիրառման հետ։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |