Քաղաքացին բերման է ենթարկվել Իրանից Հայաստան թմրամիջոց տեղափոխելու պահին

Քաղաքացին բերման է ենթարկվել Իրանից Հայաստան թմրամիջոց տեղափոխելու պահին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի պետական սահմանը Մեղրիի մաքսակետով հատելու պահին բերման է ենթարկվել Երևանի՝ 1955թ. ծնված բնակիչը, ով կասկածվում է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու և մաքսանենգություն կատարելու մեջ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու և մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները պարզելու համար:

«Երևանի` 1955թ. ծնված բնակիչը հագուստի տակ՝ մարմնի վրա ամրացնելու եղանակով, ապօրինի պահել, փոխադրել և ՀՀ պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ապօրինի տեղափոխել է ԻԻՀ տարածքում ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 102,15 գրամ քաշով «մարիխուանա», 62,19 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ 60,64 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղային նյութ, որոնք, անձնական խուզարկությամբ, նույն օրը նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել են»,- ասված է ՔԿ հայտարարությնա մեջ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Սյունիք մարզի ևս չորս բնակիչների կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, իրացնելու այլ հանցավոր դրսևորումներ ևս: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձինք թմրամիջոց ձեռք են բերել ինչպես Երևանի՝ 64-ամյա բնակչից, այնպես էլ՝ միմյանցից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---