Հայաստանի շախմատի հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին 2 նոյեմբերի 2019 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվականը՝ հավելելով, որ Միակ հաղթանակը տարել է Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը, որը չորրորդ խաղատախտակին հանդես է եկել սպիտակ ֆիգուրներով: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները: Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը 11 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել առաջատար Ռուսաստանի հետ: Աննա Սարգսյանը սև խաղաքարերով հաղթել է Վալենտինա Գունինային, Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է: Կանանց Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր և Թուրքիայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Վերջին տուրում Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Հունաստանի հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Ադրբեջանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |