Խավիեր Սոլանան բարձր է գնահատել Երեւանի կողմից Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի կատարումը

PanARMENIAN.Net - Բրյուսելում ընթացող այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին, Նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Գործողությունների ծրագրի եւ Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականցման ընթացքին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր, հաղորդել է նախագահի մամալո ծառայությունը:



Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ միջազգային նշանակության տարբեր խնդիրների, քննարկվել են համագործակցության հեռանկարներին վերաբերող այլ հարցեր: Կողմերը դրական են գնահատել Գործողությունների ծրագրի իրականցման ընթացքը: Նախագահ Սերժ Սարգսյանը այն համարել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության հիմնական հենքը` ներկայացնելով 2009-2010 թթ. փոխգործակցության Հայաստանի տեսլականը:



Կայունոթյունն ու խաղաղությունը տարածաշրջանում համարելով որպես զարգացման ու բարգավաճման կարեւոր նախապայման, Խավիեր Սոլանան իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին ու հայ-թուրքական ընթացիկ երկխոսությանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---