Արծվիկ Մինասյան. Արայիկ Հարությունյանը ենթակա է քրպատասխանատվության 8 նոյեմբերի 2019 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը քաղաքական շանտաժի միջոցով փորձում է իրավական մեղադրանքների տարափ տեղալ և քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ նախարարը ենթակա է պատասխանատվության առնվազն երկու հոդվածով՝ սուտ մատնության կամ հանցագործություն պարտակելու, հայտնում է Aysor.am-ը: «Գործ ունենք անպատասխանատու մի անձի հետ, ով ազգային արժեքների վարկաբեկման գործընթաց է ձեռնարկել», - նշել է դաշնակցական գործիչը։ Նա հավելել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փորձում է դաշնակցական երիտասարդների ազնիվ ընդվզումներին որակումներ տալ, նրանց պայքարը կուսակցականացնել։ Սա նշանակում է, որ մարդը չի հասկանում՝ որտեղ է գտնվում և ինչ գործառույթներ ունի, ասել է նա: «Նա ընդհանրապես չի գիտակցում իր պարտականությունները, գործում է հակաօրինական ընթացքով։ Արայիկ Հարությունյանը, կուսակցականացնելով բողոքի ալիքը, պարզ նպատակ է հետապնդում՝ թուլացնել երիտասարդների պայքարը։ Այս մարդը փորձում է ազգային ինքնությունից կտրել մատաղ սերնդին», - ասել է բանախոսը։ Արծվիկ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդների ցասումն աջակցություն է ստանալու ՀՀ բոլոր բնակավայրերում և հասարակության բոլոր շերտերում, «որովհետև մեր ազգային նկարագիրը որևէ արայիկհարությունյաններ չեն կարող ջարդել»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը՝ (ՀՅԴ ՀԵՄ) ակցիա է իրականացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց։Ակցիայի մասնակից երիտասարդները իրենց հետ դատարկ արկղեր էին տարել:Անդրադառնալով ԿԳՄՍՆ բերված արկղերին, որոնց մեջ ակցիայի մասնակիցներն առաջարկել են նախարարի իրերը հավաքել, Հարությունյանը նշել է, թե պատրաստվում է այդ արկղերը լցնել ոլորտին վերաբերող տասնյակ քրեական գործերով և հետ ուղարկել՝ հավելելով, որ իրենք խնդրել են Դատախազությանն ու ՀՔԾ-ին տրամադրել այդ գործերի ցանկերը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |