Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթի եզրափակչում են22 նոյեմբերի 2019 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան: Նժույգի թափեր վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը գրանցել է 14,266 միավոր և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Արթուր Դավթյանը հավաքել է 12,966 միավոր (25-րդ տեղ): Oղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել 4-րդ տեղով (14,666), իսկ Վահագն Դավթյանը՝ 8-րդ (14,500): Արթուր Դավթյանը հանդես է եկել նաև ազատ վարժության որակավորման փուլում, որտեղ 13,100 միավորով գրավել է 29-րդ տեղը: Նոյեմբերի 22-ին նա հանդես կգա նաև հենացատկի ու պտտաձողի վարժություններում: Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որը Տոկիո-2020-ում հանդես կգա հենացատկում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |