ՀՖՖ-ում սկսել են «զտել» գործկոմ ընտրող ՀԿ-ներին25 նոյեմբերի 2019 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը կընտրվի դեկտեմբերի 23-ին, իսկ մինչ այդ թեկնածություն առաջադրելու մասին կարող է հայտարարել ցանկացած ոք՝ ֆուտբոլի հետ կապ ունեցող և ոչ: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՖՖ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հայկ Կարապետյանը: Պատասխանելով ՀՖՖ ղեկավար դառալու հայտ ներկայացրած թեկանծուների մասին հարցին՝ Կարապետյանը նշեց, որ թեկնածուների վերաբերյալ դեռևս ինֆորմացիա չկա: «Ցանկացած ոք կարող է հիմա հայտարարել, որ ինքը առաջադրվելու է, բայց դա մեկնաբանելը ֆեդերացիայի գործառույթը չէ: Կարող է ՀՖՖ-ի հետ որևէ կապ չունեցող կամ այլ գործունեությամբ զբաղվող ցանկացած մարդ հայտարարել այդ մասին: Դրա դրդապատճառներն ու մոտիվացիան պետք է իրենցից ճշտեք, այլ ոչ թե ՀՖՖ-ից»,- ասաց Կարապետյանը: Անդրադառնալով ֆեդերացիայի գործկոմի կուսակցականացված կազմի մասին հարցին և նոր հնարավոր կազմի մասին դիտարկմանը՝ Կարապետյանը ասաց, որ գործկոմի ընդգրկվող թեկնածուներին առաջարկում են ՀՖՖ անդամ հասարակական կազմակերպությունները: «ՀԿ-ներն իրավասու են առաջադրել ցանկացած թեկնածուի, որին իրենք հարմար են համարում, կլինի կուսակցական, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ ՀՖՖ-ում արդեն սկսվել է նաև այդ ՀԿ-ների «զտման» գործընթացը: Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը ՀՖՖ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր հրաժարականի մասին։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |