YouTube-ը կջնջի անուղղակի սպառնալիք և վիրավորանք պարունակող տեսանյութերը

YouTube-ը կջնջի անուղղակի սպառնալիք և վիրավորանք պարունակող տեսանյութերը

PanARMENIAN.Net - YouTube տեսահոլդինգն իր բլոգի միջոցով հայտարարել է իր քաղաքականության նորամուծությունների մասին, որի համաձայն այժմ ծառայությունը կսկսի հեռացնել ոչ միայն ուղիղ, այլ նաև քողարկված կամ անուղղակի սպառնալիքներով տեսանյութերը:

Խոսքը նաև այն բովանդակության մասին է, որը բռնության իմիտացիա է պարունակում մարդու հանդեպ, կամ ֆիզիկական բռնություն ենթադրող արտահայտություններ, գրում է «Կոմերսանտը»:

Այժմ նաև արգելվում են նվաստացնող բառապաշարը կամ արտահայտությունները, որոնք վիրավորում են որևէ մեկին ռասայական կամ սեռական կողմնորոշման հիմքով: Նման քաղաքականություն կիրականացվի նաև կայքում զետեղվող մեկնաբանությունների հարցում: YouTube տեսահոլդինգը հայտարարել է, որ ավելի քան 16 մլն մեկնաբանություն է հեռացրել 2019-ի երրորդ եռամսյակում: Այնուամենայնիվ, չեն հեռացվի երգիծական բնույթի կամ կրթական, գիտական ու գեղարվեստական նպատակների համար ներկայացված տեսանյութերը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---