Փաշինյան. Թուրքայի ժխտողականությունը շարունակում է սպառնալիք մնալ հայերի ու ՀՀ-ի համար

Փաշինյան. Թուրքայի ժխտողականությունը շարունակում է սպառնալիք մնալ հայերի ու ՀՀ-ի համար

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման օրակարգում չէ, և ճանաչումն առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ: Այս մասին 2020 թվականին ՀՀ պաշտպանության նախարարությանը բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին ու շնորհավորել հայ ժողովրդին՝ ճշմարտության պատմական հաղթանակի առիթով:

«Սա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում: Ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի, այդ պրոցեսը կարևոր է մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից: Ոչ թե 1915 թվականի ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ այն շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ-ի համար»,- ասել է Փաշինայնը:

Վարչապետը նշել է, որ մոտ 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը և այդ իրողությունը պետք է համարժեք գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից:

«ԱՄՆ-ի և այլ երկրների որոշումներն արձանագրում են Թուրքիայի վարած ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում: Եկեք նայենք թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի, Հունաստանի նկատմամաբ: Թուրքիան շրջափակված էպահում Հայաստանը, սա ըստ էության ի ցույց է դնում այն դերակատարումը, որն այսօր մեր տարածաշրջանում ունի»,- ասել է Փաշինյանը:

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այն ներկայացվել էր սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի կողմից։ Հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սակայն Սենատում բանաձևը վետոյի էր հանդիպել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---