Բալասանյան. Փաշինյանի մոտեցումը ԼՂ հարցում «փաստացի, սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետշահերը»16 դեկտեմբերի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, «փաստացի, սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը»: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ԼՂ հիմնախնդրի լուծման մասին արտահայտվելիս, հաճախ տալիս է իրարամերժ և անընդունելի գնահատականներ. այն է՝ «Արցախը պետք է մասնակցություն ունենա Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին», «Արցախը Հայաստան է, և վերջ, միացում», «Արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը, որի դրսևորումը հրապարակայնացվեց դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի շուրթերով, երբ վերջինս հայտարարեց, թե Փաշինյանը դեմ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Ալիևի հետ լինեն նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ Արցախի իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Ադրբեջանի իշխանությունների ցանկություններին՝ նրանց բանակցային որևէ ձևաչափում ընդգրկելու հարցում: «Եթե բանակցային գործընթացում ներգրավված երկրների, ներառյալ Հայաստանի կողմից, փորձ արվի բանակցություններում ներգրավել նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, ապա դա կլինի Արցախի Հանրապետության գոյության ընթացքում ամենամեծ վտանգներից ու սպառնալիքներից մեկը, որի չեզոքացմանը կուղղվեն հայության բոլոր առողջ և իրատես ուժերը: Այդ կարևորագույն պայքարի առաջնագծում կլինեն նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հազարավոր համախոհներն ու աջակիցները»։ Ավելի վաղ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ասել էր, որ իր տպավորությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում, որ բանակցություններին Ալիևի հետ գան նաև իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ։Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, անդրադառնալով Իգիթյանը այդ արտահայտությանը, ասել է, որ Իգիթյանի հայտարարությունը համատեքստից հանվել է և բոլորը պետք է հասկանան, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասին դիրքորոշումը չի փոխվել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |