ԱԺ-ում ատելության խոսքի դեմ պայքարող աշխատանքային խումբ է ստեղծվել16 դեկտեմբերի 2019 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների քննարկումների նպատակով Ազգային ժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այս մասին որոշումն ընդունվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, հաղորդում է Factor.am-ը: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է՝ կողմ կքվեարկի աշխատախմբի ստեղծմանը, սակայն մեկ մտավախություն ունի, որ կարևոր մարտահրավեր լուծելու համար Հայաստանում որևէ կերպ չվտանգվի խոսքի ազատությունը: «Վստահելով նախաձեռնության հեղինակներին, որ այն լուծում է գլոբալ խնդիր, մարտահրավեր, Հայաստանում ատելության խոսքը կարգավորելու և ուղղված չի լինելու կոնկրետ թիրախային խմբերին պաշտպանել ատելության խոսքից, ինչը պետք է անպայմանորեն ներառվի այդ գլոբալ խնդրի մեջ»,-նշել է Նաիրա Զոհրաբյանը։ Աշխատախմբի ղեկավար է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Նա ասել է, որ պետք է սահմանվի, թե ինչը կարող է համարվել ատելության խոսք և դրանց որ մասը կարող է մտնել քրեական դաշտ: Նախատեսվում է, որ աշխատախմբի անդամներին կառաջադրեն ԱԺ խմբակցությունները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |