Յուրա Մովսիսյանը՝ «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդ

Յուրա Մովսիսյանը՝ «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է իր նախկին ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակում:

Լավագույն ֆուտբոլիստը կորոշովի երկրպագուների քվեարկությամբ թիմի պաշտոնական կայքում: Կոչմանը հավակնում է ևս 8 ներկա և նախկին ֆուտբոլիստ:

Քվեարկությունն ավարտվում է դեկտեմբերի 24-ին Մոսկվայի ժամանակով 16:00-ին:

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 2008-ին: 2011-ից թիմը, որի սեփականատերն է գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), հանդես է գալիս ՌԴ Պրեմյեր լիգայում: Մովսիսյանն ակումբում մասնակցել է 50 հանդիպման՝ 32 գոլի հեղինակ դառնալով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---