Անտառային հրդեհներ Ավստրալիայում. Արտակարգ դրություն է հայտարարվել

Անտառային հրդեհներ Ավստրալիայում. Արտակարգ դրություն է հայտարարվել

PanARMENIAN.Net - Ավստրալիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել լայնածավալ անտառային հրդեհների պատճառով: Մեկ շաբաթով նման ռեժիմ է հայտարարվել Սիդնեյ քաղաքում և Նոր Հարավային Ուելս նահանգում:

Մի քանի շաբաթ շարունակ Նոր Հարավային Ուելսում մոտ 100 անտառային հրդեհ է բռնկվել, որոնցից միայն կեսն է հսկողության տակ առնվել: Տարածաշրջանում ռեկորդային տապ է հաստատվել՝ նահանգի որոշ հատվածներում 45 աստիճան տաքություն է կանխատեսվում, իսկ Սիդնեյում՝ + 46: Մասնագետները մտավախություն ունեն, որ քամին, որի արագությունը հասնում է ժամում 100 կմ, կնպաստի հրդեհների հետագա տարածմանը, գրում է Deutsche Welle-ը:

Անտառային հրդեհներն Ավստրալիայում մոլեգնում են սեպտեմբերից: 6 մարդ է զոհվել, ավելի քան 800 տուն է այրվել: 2019-ին անտառային հրդեհները ճափազանց վաղ են սկսվել այս տարածաշրջանի համար: Գիտնականները դա կապում են կլիմայի փոփոխության հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---