Շանթ Հարությունյան. Փաշինյանը սխալ է անում, որ Քոչարյանին բանտում է պահում

Շանթ Հարությունյան. Փաշինյանը սխալ է անում, որ Քոչարյանին բանտում է պահում

PanARMENIAN.Net - «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ, իր կարծիքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բանտում է պահում:

Հարությունյանն ասել է որ պետք է փոխվի Քոչարյանի խափանման միջոցը, բայց քննությունը շարունակվի, հայտնում է Panorama.am-ը:

«Որպես հայ մարդ՝ ինձ համար ամոթ է, երբ Փաշինյանին ասում են Խաչատուրովին բաց թողեցիր, ասում է՝ Լուկանշենկոն ու Նազարբաևը միջնորդեցին, ես միանում եմ միջնորդությանը, բա չասե՞մ՝ Քոչարյանի համար էլ միացիր Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին: Էդ էլ քո միջնորդությունն արա, ասա՝ Քոչարյային էլ ես եմ ազատում: Ինչի՞ Նազարբաևը և Լուկաշենկոն կարողանում են քո երկրում մարդ ազատեն, դու միանում ես իրանց, բայց քո ղարաբաղցի ղեկավարությանը չես միանում: Բա քո բարոյականությունն ո՞ւր մնաց»,-նշել է նա:

«Ցեղակրոն» կուսակցության նախագահի խոսքով, Հայաստանում իշխանափոխությունից հետո որևէ բան չի փոխվել:

«Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունից այնքան է հասկանում, ինչքան կարող է հասկանալ կենսաբանությունից կամ ռադիոֆիզիկայից: Մի օր իրեն հարցրեք ռադիոֆիզիկայից: Եթե կարողանա պատասխանել, իմացեք այդքան քաղաքականություն է հասկանում: Կառավարման մեթոդով մյուս ղեկավարներին մի քիչ գերազանցում էր Քոչարյանը: Ռուսները վստահում են նրան, եթե պետք է Հայաստանը ռուսական գոտի մնա, գուցե Քոչարյանն ամենահարմարը լինի: Ես չգիտեմ: Բայց դեմ եմ իրենց բոլորին»,- նշել է նա:

Շանթ Հարությունյանը նաև ասել է.«Հայաստանի բոլոր ղեկավարները Մոսկվայի դրածոներն են եղել: Ռուսները դնում են իրենց դրածոներին, որպեսզի սպասարկեն իրենց շահերը»: Նրա խոսքով, ռուսները, ինչպես 1921 թվականին փետրվարին արեցին՝ հրահում էին ձերբակալություններ, ներքին քաոսներ, անկայունություն, այնպես էլ հիմա, «որ էլի հայերի շահերը զոհաբերեն թուրք-ադրեբաջանական ու ռուսական դաշինքին»:

Հարությունյանի խոսքով, Ղարաբաղի խնդիրն հօգուտ Հայաստանի և արդարացի լուծում կստանա միայն այն դեպքում, եթե Լենին-Քեմալ պայմանագիրը չեղյալ անեն:

Նա պատմել է, թե ինչ է խոսել Փաշինյանի հետ բանտից. «Ես մի անգամ, որ բանտից զանգեցի Նիկոլ Փաշինյանին, ասել եմ. «Նիկոլ, ես չեմ կասկածում, որ փորձելու ես ներքին օրինականություն հաստատես, արդարադատություն անես: Բայց ես կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը տապալելու ես, հատկապես Ղարաբաղի հարցը: Ասաց չէ Շանթ, որ դուրս գաս, քեզ մի բան կասեմ, բայց 10 տարի պետք է դաժե Շահենիկին չասես: Ասացի՝ մի ասա, գիտեմ, գնացել ես Պուտինը քեզ ինչ է խոստացել, դու հավատում ես, Աստված տա դու ճիշտ լինես, ես չեմ հավատում ռուսներին»: Այդ խոսակցությունն է պատճառը, որ ես չեմ ուզում խոսել, որովհետև առ այսօր դեռ կարողացել է այդ վտանգի դեմ… ինքն է առել, ով է առել, չգիտեմ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---