ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԿԱՊ-Ի ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունենում Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի նոր ստեղծվող կազմակերպության /ԿԱՊԿ/ աշխատանքային խմբի առաջին նիստը: Նիստին մասնակցում են ԿԱՊ-ին մասնակից երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի - Տաջիկստանի արտգործնախարարների, պաշտպանության - ֆինանսների նախարարների տեղակալները: Նիստին Հայաստանը ներկայացնում են արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը, ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության պետ Լ-ոն Խաչատրյանը, ֆինանսների նախարարության պատասխանատու աշխատակիցներ: Նիստի մասնակիցները իրավական փաստաթղթեր կնախապատրաստեն, որոնք կկանոնակարգեն Կազմակերպության գործունեությունը: ԿԱՊ-ի կազմում ընդգրկված յուրաքանչյուր երկիր կներկայացնի փաստաթղթերի իր նախագծերը, որոնք աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվելուց հետո կհանձնվեն փորձագետներին: Նիստի ընթացքում կհամաձայնեցվի ԿԱՊ-ի կազմակերպության լիարժեք աշխատանքը նախապատրաստելու - սկսելու համար փորձագետների մակարդակով հանդիպումների հետագա ժամանակացույցը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---