Նախարար. Արփինե Հովհաննիսյանին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում չընդրկելը քաղաքական որոշում է![]() 30 հունվարի 2020 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ընդգրկված իրավաբան-գիտնականների ցանկում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին չընդգրկելը քաղաքական որոշում է եղել: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ իրենք Հովհաննիսյանի մասնագիտական հնարավորությունները կասկածի տակ չեն դնում, փոխանցում է 24tv-ն: Նախարարի խոսքով՝ գնահատում են Հովհաննիսյանի անկեղծ մղումները, բայց նրա դիմումում նշված է եղել, որ մասնակցել է սահմանադրական նախորդ փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին և, չնայած դրան, Հովհաննիսյանի անունը մասնակիցների ցանկում չկար: Բադասյանը նշել է նաև, որ այդ մասնակցությունը, հնարավոր է, եղել է ոչ ֆորմալ, բայց 2015-ի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմում լինելը չէր կարող դրական գնահատվել հանձնաժողովի նոր կազմի ձևավորման ժամանակ: Արդարադատության նախարարը նշել է, որ քաղաքական որոշում է կայացվել և դրանում որևէ զարմանալի բան չկա: Նա վերահաստատել է իր կարծիքը, թե «2015-ի սահմանադրական փոփոխություները խայտառակություն էին» և նշել, որ նոր հանձնաժողով կազմելիս խնդիր է դրվել հասկանալ՝ ով ու որքանով է համապատասխանում աշխատանքներին: Քաղաքական որոշման մասին Բադասյանի հայտարարությանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ այն լիովին արտահայտում է սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հիմքում ընկած չափանիշները: «Սա ակնհայտ խտրականություն է՝ պայմանավորված քաղաքական հայացքներով»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Նա նաև նշել է, որ որպես արդարադատության նախարար ժամանակին համակարգել է սահմանադրական բարեփոխումների գործարկումը և իր գործունեությունն ամրագրված է նաև միջազգային փաստաթղթերում: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում նախատեսվում է 6 իրավաբան գիտնականի և քաղաքացիական հասարակության 2 ներկայացուցիչի մասնակցություն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |