Հելսինկիում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը առանձին հանդիպումներ կունենա ադրբեջանցի եւ թուրք գործընկերների հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-5-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռօրյա այցով կմեկնի Հելսինկի` մասնակցելու ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net �ն հաղորդել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունում: Հելսինկիում տեղի կունենա Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:



Այցի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա նաեւ Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի, Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Մայքլ Մարթինի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Լին Պասկոյի հետ:



Որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի` Հայաստանի ԱԳ նախարար` Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում կկազմակերպի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում:



Բացի այդ, Հելսինկիում նախարարը հանդիպում կունենա նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---