Բադասյանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ին. Առաջնահերթություններից են հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանի ստեղծումը18 փետրվարի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ստեղծում և ոստիկանության ոլորտի բարեփոխումներ: ԱՄՆ ՄԶԳ գործընկերների հետ քննարկվել են նշված ուղղություններով գործակցության հնարավորությունները: Նախարարը կարևորել է ռազմավարական բարեփոխումների իրականացման մեջ էական ներդրում ունեցող, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը: Դեբորա Գրիզերը ևս բարձր է գնահատել Հիմնադրամի աշխատանքը, արդարադատության նախարարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա գործակցությունը և վերահաստատել ՀՀ կառավարությանը հատկապես հակակոռուպցիոն պայքարում օժանդակելու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներին աջակցելուն և հակակոռուպցիոն պայքարի արդյունքում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելուն ուղվված մի շարք հարցերի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ RSF. ՀՀ-ն բարելավել է դիրքը «Մամուլի ազատության ինդեքսում»՝ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը Դա լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում |