Պան Գի Մուն. ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն ստիպված կլինեն վերանայել իրենց դերը Կովկասում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը գտնում է, որ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն ստիպված կլինեն վերանայել իրենց դերը Կովկասում օգոստոսյան հակամարտության կապակցությամբ: «Վրաստանում եւ Հարավային Կովկասում ողբերգական մարտական գործողությունների հետեւանքով եւ տարածաշրջանում պահպանվող անկայունության պայմաններում մենք, հնարավոր է, ստիպված կլինենք վերաիմաստավորել այն դերը, որը ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն կատարում են տարածաշրջանում»,-ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում:



Ռուսաստանի ու Աբխազիայի պաշտոնական ներկայացուցիչները նախկինում հանդես էին գալիս այն առաքելության ձեւաչափի եւ անվանման փոփոխության օգտին, որը մինչ ռազմական գործողությունները կոչվում էր «ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը Վրաստանում»: ՄԱԿ-ի վերջին բանաձեւում, որով երկարացվեց տարածաշրջանում ՄԱԿ-ի ներկայության մանդատը մինչեւ 2009թ. փետրվարի 15-ը, Ռուսաստանի պնդմամբ այն կոչվում է ուղղակի «ՄԱԿ-ի առաքելություն»: ԵԱՀԿ Նախարարների խորհրդին ուղղված կոչում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշում է, որ ռազմական գործողությունները Կովկասում ցույց տվեցին, որ «զգալի քաղաքական գործընթացի պակասը տեւական ժամանակահատվածում կարող է հանգեցնել հակամարտության»: Նա հայտարարել է, որ «այդ դասը հարկավոր է հաշվի առնել բոլոր սառեցված հակամարտությունների քննարկման ժամանակ»,-հաղորդում է ՄԱԿ-ի մամլո կենտրոնը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---