ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարները Մադրիդյան առաջարկությունների մեջ որոշ փոփոխություննե՞ր են ներմուծել

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները կարգավորման նոր փուլ դուրս գալու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին են ներկայացրել Մադրիդյան առաջարկությունների մեջ ներմուծված որոշ փոփոխությունները»,- Հելսինկիում լրագրողներին է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, այդ փոփոխությունները պետք է զննել եւ վերլուծել, եւ «հետո, ամենայն հավանականությամբ, կամ ԱԳՆ ղեկավարների, կամ նախագահների մակարդակով հանդիպում կկայանա»: Մեկնաբանելով Մեթյու Բրայզայի խոսքերը նախագահների մոտալուտ հանդիպման մասին` Է.Մամեդյարովը նշել է, որ հանդիպումը կկայանա հաջորդ տարի:



Խոսելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի հետ վերջերս կայացած բանակցությունների մասին` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանի բացման հարցը նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի ծառացել, դա երկու պետությունների անկախ իրավունքն է, բայց Ադրբեջանի օկուպացված տարածքների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման հարցը մանրամասն քննարկվել է: Այդ ենթատեքստում Թուրքիայի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է, եւ դա, իհարկե, ուժեղ ազդեցություն է ունենում Թուրքիայի ու Հայաստանի փոխհարաբերությունների վրա»,- հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---