SpaceX-ը ստեղծելիս՝ Մասկը ոգեշնչվել է Ազիմովի գրքերով24 փետրվարի 2020 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Տիեզերական SpaceX տիեզերական ընկերությունը ստեղծելու գործում Իլոն Մասկին ոգեշնչել է ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը: Մասկը որոշել է, որ պետք է ստանձնի Երկիր մոլորակի սահմաններից դուրս մարդկության տարածման պատասխանատվությունը: Դեռահասության տարիներին Մասկը տարված էր գիտական ֆանտաստիկայով և դա շատ է ազդել նրա աշխարհընկալման վրա, գրոմ է Էշլի Վենսը Elon Musk: Tesla, SpaceX, and the Quest for a Fantastic Future գրքում: Ամենից առավել Մասկը տպավորվել է Այզեկ Ազիմովի «Հիմնադրում» վիպաշարով, գրում է Incrussia.ru–ն` CNBC-ին հղումով: Այն մի գիտնականի մասին է, որը կանխատեսում է քաղաքակրթության կործանումն ու ցանկանում պահպանել կուտակված գիտելիքները մինչև որ հանրությունը վերածնվի: Իշխանությունները նրա կանխատեսումը վտանգավոր համարեցին և ուզում էին նրան մահապատժի ենթարկել: Կարդալով «Հիմնադրումը»՝ Մասկը հասկացել է, որ «անձամբ պատասխանատու է» մարդկության ճակատագրի համար: Արդյունքում նա որոշել է, որ պարտավոր է «էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ ստեղծել կամ տիեզերանավեր կառուցել՝ մարդկությանը տարածելու համար»: Մասկը հիմնել է SpaceX-ը 2002-ին՝ նպատակ ունենալով կրճատել տիեզերք թռչելու ծախսերն ու բացել Մարսի գաղութացման ճանապարհը: Արդյունքում ընկերությանը հաջողվել է մասնակիորեն ստեղծել բազմակի օգտագործման կրիչ հրթիռներ, ինչպես նաև CrewDragon սեփական տիեզերանավը, որը նախատեսված է Միջազգային տիեզերական կայան և Լուսին թռչելու համար: Որպես հաջորդ նպատակ Մասկը նախանշել է դեպի Մարս թռիչքների համար նախատեսված Starship տիեզերանավի փորձարկումները, թռիչք դեպի Մարս և այնտեղ 1 մլն-ոց գաղութի ստեղծումը 2050-ին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |