«Ռոստելեկոմը» ներկայացնում է առաջին հայալեզու «Շանթ Sport» HD հեռուստաալիքը27 փետրվարի 2020 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ընդառաջելով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին՝ «Ռոստելեկոմը» սպորտի սիրահարներին է ներկայացնում երկար սպասված՝ «Շանթ Sport» HD (թիվ 614) հեռուստաալիքը։ «Շանթ Sport»-ն առաջին հայալեզու սպորտային հեռուստաալիքն է, որը հնարավորություն է տալիս դիտելու ամենասպասված սպորտային հանդիպումներն ու հաղորդումները բացառապես հայերեն մեկնաբանությամբ։ «Շանթ Sport»-ի եթերը լի է բազմապիսի մարզաձևերի` այդ թվում ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս, հոկեյ, բռնցքամարտ և ոչ միայն, ինտրիգային ու լարված մրցաշարերով: «Շանթ Sport» հեռուստաալիքի եթերում կարելի է դիտել օրական 3-4 ուղիղ եթերում հեռարձակվող սպորտային հանդիպում, ինչը ենթադրում է, որ «Շանթ Sport»-ի աշխատանքը լինելու է նվազագույնը 8 ժամ ուղիղ եթերի ռեժիմով: «Շանթ Sport»-ի եթերում հնարավոր է հետևել սպորտային աշխարհի իրադարձություններին՝ բնորոշ լարված պահերով, հույզերով ու սպասումներով շաբաթվա բոլոր օրերին ու ժամերին, 24/7 ռեժիմով: Այսպիսով, «Շանթ Sport» HD հեռուստաալիքի շնորհիվ հեռուստադիտողը ոչ միայն կարող է հետևել համաշխարհային սպորտային անցուդարձին, այլև դիտել աշխարհահռչակ հայ մարզիկների ելույթները։ Կարևորելով բաժանորդների ցանկությունները և առաջարկները «Ռոստելեկոմը» մշտապես հեռարձակում է ամենաբարձր վարկանիշն ունեցող բովանդակությունը Սմարթ հեռուստատեսության եթերով՝ պարբերաբար թարմացնելով ու համալրելով լավագույն ժամանակակից հեռուստաալիքներով, այդ թվում՝ հայերենով։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |