Կորոնավիրուսի նոր ախտանիշեր են բացահայտվել

Կորոնավիրուսի նոր ախտանիշեր են բացահայտվել

PanARMENIAN.Net - Սինգապուրցի գիտնականները կորոնավիրոսի նոր ախտանիշեր են գտել, հայտնում է Lenta.ru-ն՝ The Straits Times-ին հղումով:

Ախտանիշերը մլակային տենդի կեղծ պատկեր են ստեղծում պացիենտի մոտ: Վիրուսով վարակված մարդու մոտ այս դեպքում կարող է նկատվել քոր առաջացնող ցան և ջերմության բարձրացում, իսկ վիրուսի ախտանիշերը բացակայում են:

Ըստ գիտնականների՝ նույնիսկ հետազոտությունից հետո կեղծ մլակային տենդի դրական արդյունք է հնարավոր:

Մասնագետները խորհուրդ են տալիս՝ լուրջ մոտենալ կորոնավիրուսի ախտորոշմանը՝ հաշվի առնելով, որ սխալ բուժումը կարող է վնասել ոչ միայն պացիենտին, այլև նրա շրջապատին:

Վարակի հիմնական ախտանիշերը շարունակում են մնալ բարձր ջերմությունը, թուլությունը և հազը:

Մարտի 10-ի տվյալներով ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 113,000 է, նրանցից մոտ 80,000-ը Չինաստանում են: Վիրուսից աշխարհում մահացել է մոտ 4024 մարդ, ևս 64,000-ը ապաքինվել են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չկա: Խորհուրդ է տրվում կորոնավիրուսից խուսափելու համար հաճախ լվանալ ձեռքերը, պահել հիգիենայի կանոնները և չդիպչել դեմքին, քթին, բերանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---