ԱՊԱՍՏԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԴԻՄԵԼ 120 ՄԱՐԴ

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս ապաստան տրամադրելու խնդրանքով Հայաստանի կառավարությանն է դիմել 120 մարդ: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ կառավարությանը կից Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքերով, հիմնական պատճառների թվում դիմողները նշում են քաղաքական եւ կրոնական հայացքների անհամապատասխանությունը, էթնիկ ծագումը: Գ. Եգանյանը նշել է, որ ներկա դրությամբ բավարարվել է միայն վեց խնդրանք, մյուսները մերժվել են: Վարչության պետի խոսքերով, ապաստան ստանալու խնդրանքով դիմում են Իրանի, Եգիպտոսի, Սոմալիի եւ մի շարք այլ երկրների քաղաքացիներ:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---