ԱՄՆ-ն B-2 Spirit «անտեսանելի» ռմբակոծիչներ է տեղափոխել Եվրոպա

ԱՄՆ-ն B-2 Spirit «անտեսանելի» ռմբակոծիչներ է տեղափոխել Եվրոպա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ռազմավարական նշանակության B-2 Spirit «անտեսանելի» ռմբակոծիչներ է տեղափոխել Եվրոպա՝ Պորտուգալիային պատկանող Ազորի կղզիներում գտնվող Լաժեշ ավիաբազա: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարությունը:

Միջուկային զենք կրելու ունակությամբ ռմբակոծիչների քանակի և տեղակայման ժամկետի մասին ոչինչ չի ասվում, տեղեկացնում է Interfax-ը:

Եվրոպայում ինքնաթիռներն առաջադրանքներ են կատարելու տարբեր ռազմական օբյեկտներից՝ ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատասխանատվության գոտում:

Լաժեշ ավիաբազան ռազմավարական դիրք ունի մարտական գործողություններին աջակցելու համար ավիացիայի շտապ տեղափոխման տեսակետից, ինչպես նաև հրամանատարության հետ գլոբալ կապի և ՆԱՏՕ-ի համատեղ գործողությունների առումով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---