ԶԼՄ. OPEK+ գործարքից դուրս գալու նախաձեռնողը Սաուդյան Արաբիան էր

ԶԼՄ. OPEK+ գործարքից դուրս գալու նախաձեռնողը Սաուդյան Արաբիան էր

PanARMENIAN.Net - Նավթի արդյունահանման շուրջ OPEK+ գործարքից դուրս գալու նախաձեռնողը Սաուդյան Արաբիան էր, ոչ թե Ռուսաստանը, տեղեկացնում է «Վեդոմոստին»:

«Մենք դուրս չենք եկել գործարքից: Մենք այն շարունակելու կողմնակից էինք: Սաուդիտներն են նման որոշում կայացրել»,- ասել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան:

Կրեմլին մոտ անձը հայտարարել է, որ հենց սկզբից պարզ էր, որ ՕՊԵԿ-ի հետ գործարքը միշտ չի գործելու, ուստի հարցը միայն ժամկետներին էր վերաբերում:

Գործարքի խզմանը հավանություն է տվել Իգոր Սեչինի գլխավորած «Ռոսնեֆտը»: Ընկերությունում կարծում են, որ ՌԴ համար OPEK+-ը զուրկ է իմաստից: Ըստ ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի, համաձայնագիրը եթե ազդի էլ նավթի գների վրա, ապա միայն որպես հոգեբանական գործոն առաջին փուլում: Ըստ նրա, ՕՊԵԿ երկրներն ու նրանց գործընկերները, կրճատելով արդյունահանումը, զիջում էին շուկաներն ԱՄՆ-ին:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մարտի 6-ին հայտարարել էր, որ ՕՊԵԿ անդամների նավթի նախարարներն ու OPEK+ երկրները չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման կրճատման հարցում 2015-ից ի վեր առաջին անգամ: Նա հավելել էր, որ պայմանավորվածությունը 2020-ի ապրիլի 1-ից այլևս չի գործի: Սաուդյան Արաբիան առաջարկում էր օրական ևս 1,5 մլն բարելով կրճատել արդյունահանումը: ՌԴ-ն համաձայնություն չտվեց:

ՌԴ և ՕՊԵԿ գործարքի խզման հետևանքով նավթի գները 30%-ով նվազել էին՝ սա ամենամեծ անկումն է վերջին մոտ 30 տարում: Մարտի 9-ի առավոտյան Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել էին $45-ից մինչև $31,02՝ 1 բարելի համար: Նման գին վերջին անգամ եղել է 1991-ին՝ Պարսից ծոցում ծավալված պատերազմի ժամանակ:

Ընթերցեք նաև. Նավթի գներն աճել են գրեթե 4%-ով, 1991-ից ի վեր ամենամեծ անկումից հետո---http://www.panarmenian.net/arm/news/278800/

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---