Քոչարյանը «Էրեբունի» ԲԿ-ում է. Դատը հետաձգվել է10 մարտի 2020 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստը հետաձգվել է: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է նիստը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով, տեղեկացնում է Shantnews-ը: Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ ԲԿ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։ Նրա տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով։ Նախագահող դատավորի որոշմամբ՝ հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին։ Քոչարյանը մարտի 8-ին ուշ երեկոյան տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, ապա բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» ԲԿ։ Ըստ փաստաբանի՝ նշանակվել էր ստացիոնար բուժում: Մարտի 1-ի գործով նրան մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: ՀՀ երկրորդ նախագահը կալանքի տակ է 2019-ի հունիսի 25-ից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը կոչ է արել Փաշինյանին վերանայել ապրիլի 24–ի իր հայտարարությունները Ընդգծվում է Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը թուրքական և ադրբեջանական նարատիվների առանցքային կետերի հետ Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ |