Motorola Edge+ սմարթֆոնը 108 Մպ տեսախցիկ կունենա

Motorola Edge+ սմարթֆոնը 108 Մպ տեսախցիկ կունենա

PanARMENIAN.Net - Motorola ընկերության նոր Motorola Edge+ առաջատար սմարթֆոնը 108 Մպ տեսախցիկ կունենա: Ոչ պաշտոնական աղբյուրը հայտնել է, որ տեսախցիկը 3 ցուցիչ կունենա՝ 108+16+8 Մպ:

Հավանաբար, դա կլինի Samsung-ի 108 մեգապիքսելանոց, Tetracell տարբերակի ցուցիչը, որն օգտագործվում է Xiaomi սմարթֆոններում: Կա նաև Nonacell տարբերակը, բայց այն, հավանաբար, կմնա որպես Galaxy S20 Ultra-ի բացառիկ ցուցիչ:

Motorola Edge+ մոդելին է վերագրվում նաև 25 Մպ ֆրոնտալ տեսախցիկը, որը գտնվելու է էկրանի ձախ անկյունում, գրում է gagadget.com-ը:

Ըստ լուրերի` նոր առաջատար սմարթֆոնն ապակյա կորպուս կունենա և 6.5 կամ 6.8 դյույմանոց էկրան՝ պատկերների թարմացման 90 Հց հաճախականությամբ, Snapdragon 865 պրոցեսոր 5-րդ սերնդի (5G) ցանցի համար, 8/12 Գբ օպերատիվ հիշողություն և 5169 մԱժ մարտկոց՝ արագ լիցքավորմամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---