ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ «ՕԳՏԱԿԱՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ»

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով անձնական ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը եղել է «օգտակար եւ կառուցողական»: Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը` ամփոփելով Պրահայում ավարտված բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Նրա խոսքերով, բանակցությունների օրակարգը ներառնում է այն հարցերը, որոնք նախագահները հանձնարարել են քննարկել իրենց ներկայացուցիչներին: Նիկոլայ Գրիբկովը կրկին ընդգծել է, որ կողմերը պայմանավորվածություն ունեն բանակցությունների բովանդակության գաղտնիության վերաբերյալ: Բանակցություններին ներկա է եղել նաեւ ՌԴ ԱԳ առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տռուբնիկովը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---