ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԿԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՌԵԺԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթվա վերջում ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց առեւտրի մասին օրինագծին, որտեղ խոսք է գնում այսպես կոչված Արտոնությունների ընդհանուր համակարգի մասին, որի համաձայն հայկական արտադրության ոսկերչական իրերին տրամադրվում է Ամերիկա ներմուծվելու իրավունք առանց մաքսային տուրքերի: Արտոնյալ ռեժիմի պահպանումը մինչեւ 2006 թվական կհեշտացնի հայկական արտադրանքի արտահանումը օվկիանոսից այն կողմ եւ կնպաստի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրի ծավալի ավելացմանը: Նշենք, որ այն երկրների ցուցակում, որոնց վրա տարածվում է Արտոնությունների ընդհանուր համակարգը, Հայաստանը առաջին անգամ ընդգրկվել է 1994 թվականին, իսկ 2001 թվականին այդ համակարգի գործունեությունը սառեցվել էր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---