Էրդոգանի եւ Գյուլի լռությունը կարելի է գնահատել որպես Հայոց ցեղասպանության համար ներողության նամակի հանդեպ հետարքրքության ապացույց

PanARMENIAN.Net - Corriere della Sera թերթի այսօրվա համարում տպագրվել է մի հոդված, որը նվիրված է թուրք մտավորականության ներկայացուցիչների խմբի նախաձեռնությանը: Ազգային մտավորականության վելի քան 300 ներկայացուցիչ որոշել են նամակով դիմել հայերին` նրանցից ներողություն հայցելով 1915թ. «Մեծ աղետի» համար, երբ հազարավոր հայեր դարձան էթնիկական զտման զոհը: «Իմ խիղճը համաձայն չէ Մեծ աղետի ժխտման հետ,- ասվում է նամակում:- Ես համաձայն չեմ այդ անարդարության հետ եւ կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը: Ես հայցում եմ նրանց ներողամտությունը»: Նամակը տարածել էին ինտերնետով: Ավելի քիչ, քան 24 ժամվա ընթացքում նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել ավելի քան 2500 հոգի, գրում է Անտոնիո Ֆերրարին:



«Երեք հարյուրի նամակը. «Հայե'ր, ներե'ք մեզ»» հոդվածի հեղինակի խոսքերով, Ռեջեպ Թայիպ Էրդոգանի իսլամական կառավարության եւ հենց իր` Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի լռությունը կարելի է գնահատել որպես Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցմանն ուղղված նախաձեռնության հանդեպ հետաքրքրության ապացույց: Անտոնիո Ֆերրարին հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում 1993թ. Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները խզվեցին: Բայց այս տարվա սեպտեմբերին նախագահ Գյուլը Երեւան ժամանեց` երկու ազգային հավաքականների հանդիպմումը դիտելու: «Նախագահը բացեց այն ճանապարհը, որն այժմ դիվանագետները ջանասիրաբար ասֆալտապատում են»,- գրում է Ֆերրարին:



Նշենք, որ ներկա պահին հանրագրի տակ իրենց ստորագրությունն են դրել ավելի քան 5 հազար հոգի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---