ԼՂՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղը փորձում են դեպի անցյալ վերադարձնել, բայց այդ ջանքերը դատապարտված են ձախողման

PanARMENIAN.Net - Ներկայիս ստատուս-քվոն ԼՂՀ եւ նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ հետագա ռազմական գործողությունների արդյունքն է: Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նրա խոսքերով, որպես պատերազմի նախաձեռնող` Ադրբեջանը կրում է դրա հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը: Ստեղծված ստատուս-քվոն այն մինիմումն է, որը թույլ է տվել ապահովել ԼՂՀ եւ նրա ժողովրդի անվտանգությունն ու անկախությունը ադրբեջանական ագրեսիայի պայմաններում: ԼՂՀ իշխանությունների քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում երկարատեւ կայունության հաստատման գործընթացի անշրջելիության ապահովմանն ու խաղաղության պահպանմանը: «Այդ ստատուս-քվոյի փոփոխությունը, մեր կարծիքով, անխուսափելիորեն կբերի իրավիճակի ապակայունացման, լարվածության ուժեղացման` ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմամբ: Խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարությունը, այդ թվում նաեւ «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի ձեռքերով, փորձում էր Լեռնային Ղարաբաղը դարձնել ոչ ինքնաբավ եւ Բաքվից կախյալ` նախ եւ առաջ փորձելով փոխել բնակչության ժողովրդագրական կազմը: Դա արտահայտվեց նաեւ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանները որոշելու ժամանակ: Այժմ փորձում են Լեռնային Ղարաբաղը վերադարձնել անցյալ: Բայց բոլոր ջանքերը դատապարտված են ձախողման»,- նշել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Գեորգի Պետրոսյանը նաեւ նշել է, որ միջազգային ներդրումային ծրագրերի իրականացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախապայման հանդիսացող տարածաշրջանային խաղաղությունը վտանգի տակ դնելը, պաշտոնական Բաքվի քաղաքականությունը լուրջ սպառնալիք են դարձնում ոչ միայն ԼՂՀ, այլեւ ամբողջ տարածաշրջանային կայունության ու անվտանգության համար:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---