Der Standard. «Մենք ներողություն ենք խնդրում» ակցիայի մասշտաբները գերազանցեցին բոլոր ակնկալիքները առաջին իսկ օրվանից

PanARMENIAN.Net - Թուրքիայի մտավորականության ներկայացուցիչները ներողություն են խնդրել հայերից Առաջին աշխարհամարտի տարիներին գործած կոտորածի համար, գրում է Der Standard ավստրիական թերթը «Մենք ներողություն ենք խնդրում» հոդվածում: Յուրաքանչյուր թուրք կարող է միանալ ինտերնետ-ակցիային, ինչն էլ երեքշաբթի արեց 6 500 մարդ:



Ինչպես նշում է թերթի թղթակից Յուրգեն Գոթշլիխը, ակցիայի մասշտաբները գերազանցեցին բոլոր ակնկալիքները առաջին իսկ օրվանից: Հենց առաջին ժամերից ակցիային միացան շուրջ 2000 հոգի, ինչը վկայում է այն մասին, որ թուրք մտավորականության մեծ մասը չի ընդունում թուրքական իշխանությունների պաշտոնական տեսակետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:



«Դեռ մինչ արշավի մեկնարկը, նրա կազմակերպիչները հույս էին հայտնել, որ այն չի օգտագործվի քաղաքական նպատակներով: «Անկախ պաշտոնական քաղաքականությանից, մենք որպես Թուրքիայի քաղաքացիներ իրավունք ունենք մեր կարծիքը հայտնել մեր պատմության մասին»,-հայտարարել է պրոֆեսոր Ահմետ Ինսելը: Ինչպես նշել են ուղերձի հեղինակները, ներողություն խնդրելը կամավոր գործ է: Այնուամենայնիվ, դա չփրկեց նամակի հեղինակներին ազգայնամոլների հարձակումներից: «Ազգային գործողություն» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բախչելիի խոսքերով, թուրքերը պատճառ չունեն հայերից ներողություն խնդրելու համար, հակառակը` հայերն էին սպանում իրենց թուրք համաքաղաքացիներին, իսկ ավելի ուշ նաեւ թուրք դիվանագետներին ողջ աշխարհով մեկ: Երեքշաբթի մեկնարկեց հակաարշավը, որը մեղադրում է ցանցային ակցիայի նախաձեռնողներին դավաճանության մեջ»,-գրում է թերթը:



«Հայեր, ներեք մեզ» կոչի տակ, որտեղ ներում է հայցվում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար, արդեն ստորագրվել է շուրջ 10 հազար հոգի: Կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրում հավաքել է շուրջ 8 հազար ստորագրություն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---