Անվճար բաժանորդագրություն Barevchat և IUConnect-ի համար՝ IUnetworks-ից

Անվճար բաժանորդագրություն Barevchat և IUConnect-ի համար՝ IUnetworks-ից

PanARMENIAN.Net - Iunetworks ընկերությունն առաջարկում է 2 ամսվա անվճար բաժանորդագրություն Barevchat և IUConnect ծառայությունների համար, որոնք հատուկ նախագծված են հաճախորդների հեռավար սպասարկման ապահովմանը։

«Մարդկանց ապահովությունն ու առողջությունն առաջնահերթ են կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ, և ուստի պետք է հնարավորինս սահմանափակել շփումն ու անցնել հեռավար սպասարկման։

Երկու ամսով անվճար տրամադրվող IUConnect և Barevchat լուծումների շնորհիվ՝ բազմաթիվ ընկերություններ կարող են շարունակել աջակցել իրենց հաճախորդներին հեռավար ձևաչափով», - նշել է Iunetworks ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը:

Barevchat-ը հաճախորդների սպասարկման բազմահարթակ լուծում է, որը համատեղում է չատբոտի և օպերատորի հետ հաղորդակցվելու հնարավորությունը։ Օպերատորը կարող է պատասխանել տարբեր հարթակներից (Messenger, Telegram, վեբչատ) ստացված հաղորդագրություններին մեկ ինտերֆեյսի միջոցով։ Barevchat-ը հնարավորություն է տալիս նախապես կազմել բոտի հետ հաղորդակցվելու տրամաբանությունը և շատ արագ ու արդյունավետ պատասխանել տրվող հարցերին։ Այն դեպքում, երբ հաճախորդը ցանկանում է կապվել օպերատորի հետ, խոսակցությունը փոխանցվում է օպերատորին։

IUConnect լուծումը կոչված է բարձրացնելու զանգերի կենտրոնների արտադրողականությունը` տրամադրելով մուտքային, ելքային և ավտոմատացված զանգերի կենտրոնների բոլոր առավելությունները մեկ վայրում։ Զանգերի և հաղորդագրությունների խելացի երթուղայնացում, զանգերի մոնիտորինգ, կառավարում և փոխանցում, պատմական հաշվետվություններ և այլ օգտակար ու արդյունավետ միջոցներ, որոնք բարելավում են հաճախորդների սպասարկումը և բարձրացնում նրանց հավատարմության աստիճանը։

IUnetworks-ը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում է՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։ Ընկերության հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---