Ադրբեջանի գլխավոր լոբբիստն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդը հեռանում է իսրայելյան Կնեսետից

PanARMENIAN.Net - Յոսեֆ Շագալը` թուրք-իսրայելյան մարտավարական ալյանսի ռուսալեզու լոբբիստը, որը մարմնավորում է Ադրբեջանի հետ միջպետական գործընկերական հարաբերությունները, հեռանում է խորհրդարանական քաղաքականությունից:



Շագալը` Իսրայելի ռուսալեզու լրագրողության վետերանը, հաղորդել է, որ պատրաստվում է վերադառնալ գործունեության ոլորտ, որտեղ աշխատում էր նախկինում: Նա դեռեւս հրաժարվել է մեկնաբանել ասեկոսեներն այն մասին, որ նշանակվելու է այնպիսի մի պաշտոնի, որը հավասարապես առնչվում է ինչպես դիվանագիտությանը, այնպես էլ զանգվածային մեդիային: Յոսեֆ Շագալը, որը խորհրդարանում ընտրվել էր 2006թ. ապրիլին, անցած երկուսուկես տարիների ընթացքում ակնհայտորեն առանձնացել է Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունների առաջընթացի գործում: Ինքը, լինելով Բաքվից, 2007թ. ապրիլին գլխավորեց Ադրբեջան-Իսրայել (Ադ- Իս) Միջազգային Ասոցիացիան, որի նպատակը կայանում էր «երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական կապերի, բարեկամության եւ գործընկերության ամրապնդման մեջ»:



Շագալն առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում Իսրայելում Ադրբեջանի դիվանագիտական, կամ գոնե առեւտրական ներկայացուցչության բացմանը, բայց այդ հանրապետության իշխանությունները դեռեւս այդպես էլ չեն վճռում նման քայլի գնալ` վախենալով փչացնել հարաբերությունները մուսուլմանական աշխարհի հետ: Դրա հետ զուգահեռ ռուսալեզու խորհրդարանականը ակտիվորեն մասնակցում էր միջպետական հաղորդակցությանը, որը նպատակուղղված էր Ադրբեջանի կողմից Իսրայելում ապրող իր նախկին քաղաքացիներին թոշակ վճարելու մասին պայմանագրի կնքմանը:



2008թ. գարնանը Շագալը կտրուկ հայտարարությամբ հանդես է եկել Կնեսետում Հայոց ցեղասպանության խնդրի քննարկման դեմ` իր դիրքորոշումը պարզաբանելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մարտավարական հարաբերություններին առկա սպառնալիքով: Դրանով իսկ Յոսեֆ Շագալը, փաստորեն, հակառակվել է մեկ այլ ռուսալեզու պատգամավոր Զեեւ Էլկինին, որն ակտիվորեն առաջ էր մղում այդ նախաձեռնությունը:



Շագալը իսրայելյան խորհրդարանի պատմության մեջ չի մտնի: Բայց նրա ակտիվությունը զգալի նշանակություն է ունեցել ինչպես հետխորհրդային տարածքի հարավային ծայրամասում իսրայելյան ներկայության, այնպես էլ իրանական սպառնալիքի չեզոքացման հարցում հարավկովկասյան ճյուղի զարգացման գործում, գրում է Turtsia.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---