ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հրավիրված է Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը կմասնակցի ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնակալման արարողությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը: «ԱՄՆ-ում ընդունված չէ նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրել պետությունների ղեկավարների ու արտերկրյա պատվիրակությունների: Արարողությանը մասնակցում են միայն Վաշինգտոնում հավատարմագրված դեսպանները»,-նշել է Բալայանը:



ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---