Ջորջ Բուշը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրաքում ազատության եւ ժողովրդավարության ապահովմանը մասնակցելու համար14 հունվարի 2009 - 14:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը շնորհակալական նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո պարոն նախագահ, Իրաքում Հայաստանի զինված ուժերի առաքելության ավարտի հետ կապված` Միացյալ Նահանգների անունից ես խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին 2005թ-ից ի վեր Իրաքի բազմազգ ուժերի կազմում Հայաստանի ունեցած մասնակցության համար: Առանձնակի գոհունակություն եմ ուզում հայտնել փոխադրումների ու շարասյուների անվտանգության ապահովման, ականազերծման ու բուժօգնության հարցերում Ձեր ուժերի ցուցաբերած օժանդակության համար: Իրաքի ժողովրդավարական կառավարության կայացմանն ու ամրապնդմանը աջակցելու հայ ժողովրդի պատրաստակամությունը, չնայած առկա դժվարությունների, մատնացույց է անում վերջինիս աննկուն ոգին: Հայաստանը կարող է հպարտանալ ազատությունը երաշխավորելու հարցում Իրաքին օգնելու այս հաջողված գործողությանը իր ունեցած մասնակցությամբ: Միացյալ Նահանգները ակնկալում է շարունակել հետագա համագործակցությունը Հայաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ Հարավային Կովկասում եւ ողջ աշխարհում»,-ասվում է ԱՄՆ նախագահի նամակում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |