Վրաստանում կորոնավիրուսից 7-րդ հիվանդն է մահացել

Վրաստանում կորոնավիրուսից 7-րդ հիվանդն է մահացել

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ մահ է գրանցվել՝ 83-ամյա տղամարդը շաքարային դիաբետ ուներ։ Այդ մասին հայտնել է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լալի Թերձելաձեն Առաջին ալիքի եթերում։

Սա Վրասանում կորոնավիրուսից մահվան 7-րդ դեպքն է, գրում է «Sputnik Գրուզիան»։

Կորոնավիրուսից բոլոր մահացածները տարեց մարդիկ են, որոնք ունեցել են ուղեկցող հիվանդություններ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 566 դեպք է գրանցվել, ապաքինվել է 207 պացիենտ։ Կարանտինում 5320 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 548 մարդ։

Մարտի վերջից երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարացվել է մինչև մայիսի 22-ը։ Երկրում նաև պարետային ժամ է գործում՝ 21։00-06։00-ն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---