Beeline-ի վերաբացված վաճառքի և սպասարկման կենտրոններն ավելացել են 5 մայիսի 2020 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Beeline-ը տեղեկացնում է վաճառքի և սպասարկման լրացուցիչ գրասենյակների վերաբացման մասին՝ Երևանում և մարզերում: Վերաբացված գրասենյակների ցուցակն ու հասցեները հասանելի են պաշտոնական կայքում։ Բոլոր նշված գրասենյակները գործելու են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։00-18։00։ «Ուրախ ենք երկար դադարից հետո մեր հաճախորդներին դիմավորել մեր գրասենյակներում, թեև կարանտինի ընթացքում էլ զանազան միջոցներով ապահովում էինք սպասարկման անխափանությունը: Այժմ էլ, հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգության մասին, բոլոր գրասենյակներում ապահովում ենք ախտահանող նյութերի առկայությունը և հորդորում ենք բոլորին հետևել անվտանգության կանոններին՝ պահպանել հեռավորությունը, ախտահանել ձեռքերը և կրել դիմակներ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Beeline-ի ծառայություններից կարելի է օգտվել նաև առցանց՝ • Հայաստանի ամբողջ տարածքում գործում է SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել առցանց խանութի՝ E-shop-ի միջոցով, • Beeline-ի ծառայությունների դիմաց և այլ վճարումներ առցանց կարելի է իրականացնել այստեղ կամ BeeMoney հավելվածով, • հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել հնարավոր է My Beeline Armenia հավելվածով: Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |