Beeline-ում սմարթֆոնների վաճառքի ակցիաները շարունակվում են 7 մայիսի 2020 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Beeline-ը հայտարարում է Xiaomi Redmi 8 սմարթֆոնների վաճառքի ակցիայի երկարաձգման մասին։ Մինչև 2020 թ. հունիսի 30-ը Xiaomi Redmi 8 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան նվեր՝ 10,000 դրամ քեշբեք (cashback) հաշվին՝ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթով։ Մինչև 2020 թ. հունիսի 30-ը Samsung A10 սմարթֆոնի գնորդները կստանան 5000 դրամ քեշբեք: Իսկ Samsung A30s-ի գնորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթ և 033 կոդով հատուկ հեռախոսահամար: Ապառիկի առաջին տարին կլինի անտոկոս Samsung A10 և A30s-ի համար: «Մենք երկարացրել ենք սմարթֆոնների վաճառքի ակցիաները, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան օգտվել դրանցից՝ այցելելով Beeline-ի 55 վերաբացված գրասենյակ, կամ պատվիրելով առցանց Beeline-ի E-shop խանութից, որտեղ նաև գործում է անվճար առաքում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ |