Cross Chess-2009. Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ ոքիների իր շարքը

PanARMENIAN.Net - Շախմատի տղամարդկանց «Cross Chess-2009» սուպերմրցաշարի չորրորդ փուլում հայ գրոսմայսթեր Լեւոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել, այս անգամ արդեն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Նույն արդյունքը գրաբցվել էր նաեւ մյուս բոլոր հանդիպումներում: Չորրորդ փուլից հետո մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չկան:



5-րդ փուլում, հունվարի 22-ին Լեւոն Արոնյանը կհանդիպի իր հայրենակից Սերգեյ Մովսեսյանի հետ (Սլովակիա):



Չորրոդ փուլի արդյունքները.

Կարլսեն` Նորվեգիա-Արոնյան` Հայաստան-0,5:0,5

Մորոզեւիչ` Ռուսաստան-Ադամս` Անգլիա-0,5:0,5

Վան Յուէ` Չինաստան-Վան Վելի` Հոլանդիա-0,5:0,5

Ռաջաբով` Ադրբեջան-Կարյակին` Ուկրաինա-0,5:0,5

Մովսեսյան` Սլովակիա-Դոմինգես` Կուբա-0,5:0,5

Ստելվագեն` Հոլանդիա-Իվանչուկ` Ուկրաինա-0,5:0,5

Սմիթս` Հոլանդիա-Կամսկի` ԱՄՆ-0,5:0,5:



A խմբի դասավորությունը չորս փուլերից հետո` Կամսկի, Սմիթս, Կարյակին, Մովսեսյան, Ռաջաբով-2,5-ական միավոր; Դոմինգես, Կարլսեն, Ստելվագեն, Արոնյան-2-ական միավոր; Մորոզեւիչ, Իվանչուկ, Ադամս, Վան Վելի, Վան Յուէ-1,5 ական միավոր:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---