Վրաստանում Covid-19-ի 6 նոր դեպք կա

Վրաստանում Covid-19-ի 6 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք է գրանցվել։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 828 է, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կառավարական StopCov կայքը։

Ապաքինվել է 694 պացիենտ, մահացել՝ 13։

Կարանտինի ռեժիմում 3213 անձ կա, ստացիոնարում վերահսկողության տակ է 303 մարդ։

Արտերկրից բուժման համար տեղափոխվել է Վրաստանի 3 քաղաքացի։

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---