Եվրոպային անհրաժեշտ է 10-հազարանոց խաղաղապահների հավաքակազմ այն հակամարտությունների համար, որոնցից գլուխ չի հանում ՆԱՏՕ-ն

PanARMENIAN.Net - «Միայն հզոր եւ միավորված Եվրոպան ի վիճակի կլինի խաղաղարարական գործողություններ իրականացնել ամբողջ աշխարհում: Նման Եվրոպայի ձեռքում կլինեն հակամարտությունների կարգավորման բոլոր մեխանիզմները»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Նրա խոսքով, հենց ԵՄ-ին հաջողվեց Հարավային Օսիայի հակամարտության կարգավորման հասնել 2008թ. օգոտոսին: «Ինչպես դուք հիշում եք, Ֆրանսիայի նախագահը Սարկոզի-Մեդվեդեւ ծրագրի նախաձեռնողն էր, իսկ այդ ծրագիրը վերջ դրեց Հարավային Օսիայի հակամարտությանը: Ավելին, ԵՄ-ն էր հակամարտող կողմերի միջեւ Ժնեւում կայացած երեք հանդիպումների նախաձեռնողը»,- ասել է Սմեսովը:



Նա նաեւ նշել է, որ նախագահ երկրների ռոտացիան իրեն չի արդարացնում, եւ Եվրոպային նախագահ ու մեկ ղեկավարող մարմին է անհրաժեշտ: «Այդպես մենք կկարողանանք ավելի օպերատիվ կերպով արձագանքել աշխարհում կատարվող փոփոխություններին: Մեզ անհրաժեշտ է նաեւ 10-հազարանոց խաղաղապահների հավաքակազմ այն հակամարտությունների համար, որոնցից գլուխ չի հանում ՆԱՏՕ-ն»,- ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---