Հայ գեղասահորդները ավարտեցին իրենց ելույթները Հելսինկիում ընթացող Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկած Եվրոպայի գեղասահքի առաջնությունում հայ գեղասահորդները ժամկետից շուտ ավարտեցին իրենց ելությները: Հայաստանցի գեղասահորդներ Գեղամ Վարդանյանն ու Անի Վարդանյանը չկարողացան անցնել մրցումների երկրորդ փուլ (ազատ ծրագիր) «կարճ ծրագրում» անհաջող ելույթների պատճառով: Արդյունքում նրանք զբաղեցրին վերջին տեղերը խմբերում: Գեղամ Վարդանյանը 39-րդ, իսկ Անի Վարդանյանը 18.62 միավորով վերջին 40-րդ տեղը:



Նշենք, որ «ազատ ծրագրին» կարող են մասնակցել «կարճ ծրագրի» արդյունքում 24 լավագույնների ցուցակում ընդգրկված մարզիկները:



Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայում, հայ գեղասահորդների անհաջող ելույթների պատճառը մարզումների համար պայմանների բացակայությունն է: Ֆեդերացիայում ավելինին չէին էլ հավակնում, եւ հայ մարզիկների մասնակցությունը պայմանավորված է հիմնականում միջազգային մրցություններին մասնակցելու փորձի ձեռքբերմամբ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---