Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի

Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի՝ Ազգային անվտանգության ծառայությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ։

Առաջարկում է «Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատելու մասին» N 1217-Լ որոշումից հանել ԱԱԾ զինծառայողների բարձրագույն խմբի պաշտոններին վերաբերող դրույթը:

Նախագծում առաջարկվում է «Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատելու մասին» N 1217-Լ որոշման 1-ին հավելվածի 1-ին կետից «բարձրագույն,» բառը և կետադրական նշանը։ Այդ որոշումը վերաբերում է նաև ԱԱԾ զինծառայողների համազգեստ կրելու կարգին, հայտնում է Factor.am-ը։

Օրենքի համաձայն՝ Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների: Հետևաբար, ստացվում է, որ նախագծով առաջարկվում է, որպեսզի համազգեստ չկրեն միայն բարձրագույն կոչում ունեցողները։ Օրենսդրական այս փոփոխության պատճառն այն է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---